Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցեղասպանության թանգարանում բացվել է Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ

Ցեղասպանության թանգարանում բացվել է Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է հայտնի հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից:

Անվանի ցեղասպանագետն իր գիտական աշխատանքներում, հոդվածներում, ելույթներում բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը, ճանաչմանը, դատապարտմանը: Մշտապես հանդես է եկել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման դատապարտմամբ: 

2011 թվականին Իսրայել Չարնին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»: 

Տեղեկացնենք նաև, որ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը 2013 թվականին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ: 

Այսօր այս հարուստ հավաքածուն արդեն տեղադրված է իր անունը կրող աշխատասենյակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am