Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում խոշոր չափերի յուրացումներ են բացահայտվել

«Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում խոշոր չափերի յուրացումներ են 
բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Փոքր Մհեր կրթահամալիրե ՊՈԱԿ-ի բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ  պարզվել եւ հիմնավորվել է, որ «Փոքր Մհեր կրթահամալիրե ՊՈԱԿ-ի 165 հայակազունների համար սնունդ և պարենային մթերք ձեռք բերելու նպատակով  ՀՀ պետական բյուջեից նախատեսվել և փոխանցվել է գումար 365 օրվա համար։ Քննությամբ  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նախատեսված գումարից կատարվել է  22 միլիոն 643 հազար ՀՀ դրամի յուրացում, պարզվել դրա եղանակը։Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձին՝ Է.Միքայելյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ  գլխավոր հաշվապահ Շ. Պապիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

 Նշված մեղադրանքի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան, իսկ անջատված վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am