Սպորտ

Շախմատային համաշխարհային հսկաները՝ Ծաղկաձորում. մեկնարկեց աշխարհի թիմային առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Շախմատային համաշխարհային հսկաները՝ Ծաղկաձորում. մեկնարկեց աշխարհի թիմային առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկնարկեց շախմատի աշխարհի հոբելյանական՝ 10-րդ թիմային առաջնությունը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ողջունելով մասնակիցներին, պաշտոնապես հայտարարաեց առաջնությունը բացված: Այնուհետ մասնակիցներին ներկայացվեց, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաջորդիվ կայացած վիճակահանությանը պարզվեց, որի առաջին փուլում միմյանց հետ կմրցեն Եգիպտոս-Հնդկաստան, Իսրայել-Հայաստան, Ուկրաինա-Ռուսաստան, Կուբա-Հունգարիա, Չինաստան-ԱՄՆ թիմերի զույգերը:

Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ:

Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում