Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Անկարան պետք է հարգի եվրոպական արժեքները. Իտալիայի վարչապետը սատարել է Հռոմի պապի հայտարարությանը

Անկարան պետք է հարգի եվրոպական արժեքները. Իտալիայի վարչապետը 
սատարել է Հռոմի պապի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին կոչ է արել պաշտոնական Անկարային հարգել Եվրոպական արժեքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական La Stampa թերթը, ԱՄՆ կատարած այցի շրջանակում Ջորջթաուն համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Իտալիայի վարչապետը խոսել է Եվրոպական միության ընդլայնման գործընթացի և գալիք 20 տարիներին ԵՄ-ում կատարվելիք բարեփոխումների մասին, ապա կոչ արել Թուրքիային հարգել եվրոպական արժեքները: «Հռոմի պապի ուղերձը հստակ էր և վերաբերում էր 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին: Կարծում եմ նպատակը պետք է լինի (սա վերաբերում է բոլորին, ոչ միայն Թուրքիային) ինտեգրացան Եվրոպային` հարգելով համընդհանուր արժեքները»,- ասել է Ռենցին:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը նույնպես անդրադարձել է Իտալիայի վարչապետի հայտարարությանը` նշելով, որ Ռենցին ի զորակցություն Հռոմի պապի, նախազգուշացրել Թուրքիային: Պարբերականի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի ելույթի առնչությամբ Իտալիայի պաշտոնական դիրքորոշման մասին հարցը բարձրացրել է թուրք ուսանող Ֆուրքան Փեհլիվանլըն: Իտալիայի վարչապետը նաև ընդգծել է, որ ԵՄ մտնելու հնարավորությունը Թուրքիայի ձեռքերում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am