Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Բորուսիա»-ից

Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Բորուսիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ամռանը կլքի գերմանական ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը: Երբ հայտնի դարձավ, որ Կլոպը ամռանը հեռանալու է Դորտմունդից, Մխիթարյանը ևս կհեռանա «Բորուսիա»-ից: Ըստ գերմանական աղբյուրի՝ Մխիթարյանի համար հնարավոր տարբերակ է Թուրինի «Յուվենտուս»-ը:

 Ավելի վաղ հայ կիսապաշտպանը իր շնորհակալությունն է հայտնել Յուրգեն Կլոպին: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Ձեզ հետ: Ձեր պրոֆեսիոնալիզմն այնքան բարձր է, գործին Ձեր նվիրումը և աշխատասիրությունը մեծ ազդեցություն ունեցան իմ կարիերայի հարցում: Մարզիչ, շնորհակալություն վստահության համար, ձեր դրական ներդրման համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

 

Լուսանկարը` Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am