Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը մտահոգված է Մահչուփյանի պաշտոնաթողությամբ

Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը մտահոգված է 
Մահչուփյանի պաշտոնաթողությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը  (EGAM) մտահոգություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո պաշտոնաթող է արվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեպետ թուրքական իշխանությունները խոսում են Մահչուփյանի «հանկարծակի թոշակի անցնելու մասին», սակայն ակնհայտ է, որ իրական պատճառը պոլսահայ մտավորականի կողմից թուրքական պետության ժխտողական դիրքորոշումը չճանաչելն է:

«Սա ազդանշան է այն բանի, որ Ցեղասպանության հարցում Թուրքիայի ավանդական ժխտողական դիրքորոշումը 100-րդ տարելիցին էլ աշխատում է: Թուրքիան միավորել է վախեցնելու քաղաքականությունը և հակադարձելու քաղաքականությունը, ինչի օրինակը դարձավ Գալիպոլիի միջոցառումները նույն օրն անցկացնելու նախաձեռնությունը»,- ասվում է  հայտարարության մեջ:

EGAM նախագահ Բենջամին Աբթանը հայտնել է, որ իրենք չեն ահաբեկվելու թուրքական սպառնալիքներից և Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու են Ստամբուլում:

Արդեն հաջորդ օրը` ապրիլի 25-ին Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման անդամները Թուրքիայից ժամանելու են Երևան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am