Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հունաստանի խորհրդարանի նախագահը Երևանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Հունաստանի խորհրդարանի նախագահը Երևանում կմասնակցի 
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացավ բարձր գնահատանքի:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են  խորհրդարանական ձևաչափին:

Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am