ՍԻԴՆԵՅ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի հայ գործարարներին ապրիլի 24-ին, ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ նահատակների, ,փակել իրենց ձեռնարկություններն ու հայտարարել ոչ աշխատանքային օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Armenia.com.au-ն, նախաձեռնությունը, որը կտարածվի ողջ աշխարհում, հնարավորություն կընձեռի ոչ միայն հարգել նահատակների հիշատակը, այլեւ մասնակցել ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը:
Հանձնախումբը պատրաստել է հատուկ պաստառներ, որոնք կփակցվեն կազմակերպությունների պատերին եւ կիրազեկեն բնակիչներին ոչ աշխատանքային օրվա եւ Հայոց ցեղասպանության մասին: