Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում «Սեւոլի» խորտակման զոհերի ընտանիքները մինչեւ 685 հազար դոլար փոխհատուցում կստանան

Հարավային Կորեայում «Սեւոլի» խորտակման զոհերի ընտանիքները մինչեւ 685 հազար դոլար փոխհատուցում կստանան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի կառավարությունը կսկսի փոխհատուցումներ վճարել մոտավորապես մեկ տարի առաջ «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Սեւոլի» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետեւանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:

Գործակալության տվյալներով՝ զոհված յուրաքանչյուր դպրոցականի համար փոխհատուցում Է նախատեսված մինչեւ 420 մլն վոնի (մոտավորապես 378 հազար դոլար) չափով: Այդ չարաբաստիկ ուղեւորության ընթացքում աշակերտներին ուղեկցող ուսուցիչների ընտանիքներին նախատեսվում Է վճարել մինչեւ 760 մլն վոն (մոտավորապես 685 հազար դոլար): «Սեւոլի» անհայտ կորած ուղեւորների ընտանիքները նույնպես ներառված են փոխհատուցման վճարումների ցուցակներում:

Զոհվածների ընտանիքները նաեւ 200-ական միլիոն վոն (180 հազար դոլար) պետք Է ստանան կամավոր նվիրատվություններից: Բացի այդ, դպրոցականների ընտանիքները լրացուցիչ կստանան 100-ական միլիոն վոն (մոտավորապես 90 հազար դոլար) ապահովագրական վճարներ:

Ողջ մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար փոխահատուցման չափը կհաշվարկվի՝ ելնելով նրանց տարիքից, աշխատանքի առկայությունից եւ եկամտի մակարդակից: Փոխհատուցումների ցուցակներում ներառված չեն անձնակազմի այն 15 անդամները, որոնք դատապարտվել են լաստանավի խորտակման գործով: Փոխհատուցումների վճարումն սկսելու ստույգ ամսաթիվն առայժմ չի նշվում:

Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սեւոլի» նավապետին, որն ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսեւորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, եւ նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի եւս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչեւ 30 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am