Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գերմանիայում առնվազն յոթ մարդ փոթորկի զոհ Է դարձել, զոհվածներ կան Ավստրիայում եւ Շվեյցարիայում

Գերմանիայում առնվազն յոթ մարդ փոթորկի զոհ Է դարձել, զոհվածներ կան Ավստրիայում եւ Շվեյցարիայում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մի քանի տարածաշրջաններում մարտի 31-ին մոլեգնած «Նիկլաս» փոթորկի զոհ Է դարձել առնվազն յոթ մարդ, մի քանիսը վերքեր են ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DPA գործակալությանը Բավարիայի եւ Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասերում երեք մարդ զոհվել Է ավտոմեքենաների վրա ծառերի ընկնելու հետեւանքով: Սաքսոնիա-Անհալտում տղամարդու վրա բետոնե պատ Է փլվել: Եվս երեքը այլ պատահարների զոհ են դարձել: Ընդսմին տուժածների ստույգ թիվն առայժմ չի պարզվել:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունն ու հրշեջները շարունակում են մաքրել ավտոճանապարհները: Ավտոմայրուղիներին խոշոր խցանումներ են գոյացել փոթորկի տապալած բեռնատարների պատճառով: Անբարենպաստ եղանակն սպառնում Է լրջորեն խաթարել երկաթուղային հաղորդակցությունը: Համբուրգում եղանակային պայմանների պատճառով չեղյալ Է հայտարարվել 63 չվերթ:

Ըստ որոշ տվյալների՝ տարերքը մի քանի մարդու կյանք Է խլել նաեւ Ավստրիայում եւ Շվեյցարիայում: 

ԳՖՀ-ի արեւմուտքում, հյուսիս-արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում մոլեգնած «Նիկլաս» փոթորիկը մարտի 31-ին կազմալուծել Է երկաթուղային հաղորդակցությունը մի շարք երթուղիներում: Deutsche Bahn գերմանական կոնցեռնը անբարենպաստ եղանակի պատճառով ամբողջովին դադարեցրել Էր մերձքաղաքային երկաթուղային հաղորդակցությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում:

Երկարթուղային հաղորդակցությունն ընդհատվել Էր Դյուսելդորֆի եւ Քյոլնի, ինչպես նաեւ Դյուսելդորֆի եւ Դույսբուրգի միջեւ: Աուգսբուրգից եւ Ինգոլշտադտից շարժակազմեր չԷին մեկնում Մյունխեն եւ հակառակ ուղղությամբ:

Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ քամու արագությունը տեղ-տեղ հասնում Է վայրկյանում 42 մետրի: Տարերքի պատճառով վնասվել են երկաթգծերի երկարությամբ ձգվող Էլեկտրահաղորդման գծերը:

Լուսանկարը`  mirror.co.uk


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am