Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ զինվորների օրը տոն դարձնելու քաղաքացիական նախաձեռնությունները շարունակվում են

Հայ զինվորների օրը տոն դարձնելու քաղաքացիական նախաձեռնությունները 
շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի զինվորների առօրյան հետաքրքրացնելու, նրանց մարտական ոգին էլ ավելի բարձրացնելու  նախաձեռնությունները շարունակվում են: «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Լեռնապար» պարի համույթը մի խումբ երգիչների ուղեկցությամբ տոն դարձրեց Արմավիրի զորամասում ծառայող զինվորների օրը: Միջոցառումը բացեց արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ազգագրական երգի, պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը դասախոսությամբ, որից հետո լեռնապարցիները 4 պար ներկայացրին, այնուհետև երգիչներ Մավր Մկրտչյանը, Հովիկ Սարդարյանը,Կարինե Մուսիկյանը,Արմա Գալոյանը հանդես եկան ակապելա կատարումներով: «Լեռնապար» համույթի անդամ Խաժակ Դրամփյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց այցի հիմնական նպատակը հայկական ռազմապարերի միջոցով զինվորներին գոտեպնդելն էր: «Զինվորները շատ ոգևորվեցին և գոտեպնդվեցին ելույթներից, մթնոլորտը շատ ջերմ էր: Մենք նաև ցանկանում էինք ծանոթանալ նրանց առօրյային և գոնե նրանց մեկ օրը վերածել տոնի: Գաղտնիք չէ, որ մեր մեծ զորավարները, ինչպիսիք էին Նժդեհը, Անդրանիկը և այլք, զորքը ընդդեմ թշնամու տանելիս, հրամայում էին խրամատներում ռազմապարեր պարել, և թշնամին, տեսնելով հայի ոգու ճախրանքը, սարսափում էր: Պարը համախմբում է մեզ մեկ գաղափարի շուրջ, դարձնում մեզ մեկ բռունցք և հավատացած եմ, որ կգա մի օր, երբ Հայոց բանակում հայ զիվորը կպարի ռազմապար: Երբ դա իրականություն դառնա, մենք որպես ազգ կունենանք անպարտելի և անընկճելի ոգի»,-նշեց երիտասարդը:

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Մանուշակ Ստեփանյանն էլ հայտնեց, որ ցանկանում են շարունակական դարձնել այս ակցիաները: 

«Մեր առաջ խնդիր ենք դրել աջակցել անապահով ընտանիքներին, հիվանդ երեխաներին, ինչպես նաև լինել բոլոր զորամասերում և մեկ օր ապրել զինվորների առօրյայով, նրանց օրը լցնել ջերմությամբ և տոնով: Դիմել ենք պաշտպանության նախարարությանը ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Նախարարը մակագրեց, նրանք տրամադրում են ավտոբուսներ, մենք համերգային ծրագրով և փոքր նվերներով այցելում ենք զորամասեր»,-ասաց Մանուշակ Ստեփանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am