Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ՝ երկու հնարավորություն մեկում

Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ՝  երկու հնարավորություն մեկում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ը և «ՍԱՍ Գրուպ»-ը 2015թ. մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա «SAS» սուպերմարկետների հաճախորդներին մեկ քարտով  ունենալ միաժամանակ և' վարկային, և' կուտակային քարտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները կարող են օգտագործել hամատեղ քարտը ինչպես «SAS» սուպերմարկետներում, այնպես էլ «NEXT», «DEBENHAMS», «ALDO» և «BALDI» խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ տվյալ խանութներում գնումներ կատարելիս: Քարտապանները կարող են օգտվել նաև «Ամերիաբանկ»-ի տրամադրած վարկային գծից` մինչև 51 օր առանց տոկոսադրույքի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի մասին` դրանց համընդհանուր հայտարարումից  մեկ օր առաջ:

Արդեն իսկ SAS ClubCard քարտապաններն «Ամերիաբանկ»-ի վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:

Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ ստանալ ցանկացողները կարող են hայտ ներկայացնել «SAS» սուպերմարկետում, «NEXT», «DEBENHAMS», «ALDO» և «BALDI» խանութներում, «Ամերիաբանկ»-ի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև առցանց՝ www.ameriabank.am և www.sas.am կայքերի միջոցով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«ՍԱՍ Գրուպ»  ՍՊԸ   ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանի մանրածախ առևտրի ոլորտի առաջատարներից մեկն է: Ընկերությանն է պատկանում ՀՀ տարածքում ամենադինամիկ զարգացող ՍԱՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ցանցը, որը սպառողին է  ներակայացնում է ինչպես տեղական այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներից  ներմուծված տարատեսակ ապրանքներ: «ՍԱՍ Գրուպի»  գործունեության ամենահեռանկարային ուղղություններից է հանդիսանում նաև հանրահայտ նորաձևության բրենդերի ֆրենչայզինգը: Վերջին տարիների ընթացքում ընկերությունը  կնքել է բացառիկ ֆրենչայզի պայմանագրեր հագուստի ու կոշիկի աշխարհահռչակ բրենդերը ներկայացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am