Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը

Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի  թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից,  «Դպրոցականների 24-րդ մարզական խաղեր» ծրագրի շրջանակում առաջնությանը մասնակցում էին Գավառի թիվ 2, Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների տղաների եւ աղջիկների, Սեւանի ավագ դպրոցի աղջիկների, Գեղարքունիքի, Դդմաշենի, Ակունքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների տղաների թիմերը: Վոլեյբոլի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների թիմերը:

Առաջնության մարզային փուլում հաղթողներ ճանաչվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տղաների եւ Սեւանի ավագ դպրոցի աղջիկների թիմերը: Նրանք առաջիկայում կմասնակցեն միջմարզային փուլին: Միջմարզային փուլում հաղթող ճանաչված թիմերը կանցնեն եզրափակիչ եւ կմրցեն Երեւանի ու ԼՂՀ թիմերի հետ: Եզրափակիչում հաղթող ճանաչված թիմը  մասնակցելու է 2016 թվականին Սերբիայում կայանալիք վոլեյբոլի աշխարհի առաջնությանը: Մարզային փուլի բոլոր մասնակից թիմերը դպրոցականների վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից արժանացան հավաստագրերի:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am