Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ

ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ղազախստանի 
դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, կարևորում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Արդյունավետ գնահատելով դեսպանի գործունեությունը՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան հաջողություններ դիվանագիտական աշխատանքի ընթացքում:

Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստանում իր գործունեության ժանակահատվածը և խորհրդարանի հետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպանը հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն և բարգավաճում՝  նշելով, որ մեկընդմիշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am