Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Տեղաբաշխվել են 500 մլն դրամի պետական պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամի պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13226152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 554 մլն դրամ, որից մրցակցային` 502 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 52 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 483 մլն 528 հազար 880 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4760 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.5999 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am