Լոս Անջելեսում առաջարկում են խաչմերուկ անվանել ի հիշատակ Հայոց ցեղասպանության

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում առաջարկում են խաչմերուկ անվանել ի հիշատակ Հայոց ցեղասպանության

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու մասին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով Masis Post-ը, միջնորդությունը նաև առաջարկում է Լոս Անջելեսի տրանսպորտի վարչությանը հիշատակի մշտական նշաններ տեղադրել խաչմերուկի շրջակայքում: Փաստաթուղթը քաղաքային խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին:

«Լոս Անջելես քաղաքը միշտ եղել է հայկական ամենամեծ համայնքներից մեկի տունը: Հայկական մեծ սփյուռքը գլխավորապես կապված է 1915 թվականին Օսմնայան Թուրքիայի կազմակերպած Հայոց ցեղասպանության հետ, որի որին 1.5 մլն հայ է զոհ գնացել և շատ ավելի շատերը բռնի տեղահանվել են իրենց պապենական հայրենիքից: Հարյուր տարի անց Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կառավարությունը շարունակում է չճանաչել այս պատմական փաստը: Լոս Անջելեսի հայկական համայնքը անդադրում աշխատում է Թուրքիայի և աշխարհի մյուս կառավարությունների կողմից ճանաչման հասնելու համարˋ որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը մարդկության դեմ իրագործված այս հրեշավոր հանցագործություների մասին»,- ասվում է միջնորդության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում