Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում հայտարարվել է լուսանկարների մրցույթ

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում հայտարարվել է  լուսանկարների  
մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարել են  «Սիրո ուժը» խորագրով լուսանկարների մրցույթ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդից, մրցույթին ներկայացված լուսանկարները հրատարակվելու են Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի էջում։

Մրցույթի հաղթողներին կհրավիրեն հատուկ ընդունելության` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչև մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ: Լուսանկարները հարկավոր է ուղարկել Arevik.Badalyan@britishcouncil.am հասցեին մինչև մարտի 20-ը: Հաղթողներին կընտրի փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է սիրուն: Այս մրցույթը հնարավորություն է մեկ անգամ ևս բարձրաձայնել փառատոնի թեմայի մասին, մարդկանց ուշադրությունը հրավիրել սիրո պահպանման ու տարածման կարևոր առաքելությանը»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am