Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետությունում ոռոգման խնդիրն այս տարի լուծվել է ավելի վաղ

Հանրապետությունում ոռոգման խնդիրն այս տարի լուծվել է ավելի վաղ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում ավարտին են մոտենում ջրանցքների, խորքային հորերի և պոմպակայանների վերանորոգման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ոռոգման տարեշրջանի մեկնարկը կանխատեսվում է ավելի վաղ, հետևաբար,  ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծումը տրվել է մեկ ամիս շուտ: Ջրօգտագործող ընեկրությունների կատարած աշխատանքին ծանոթանալու և հետագա ծրագրերը կարգավորելու նպատակով Արմավիրի մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա շրջեց ներցանցային տնտեսություններով և ոռոգման համակարգի պատասխանատուների հետ քննարկեց կատարված աշխատանքը:

Սարդարապատ, Նալբանդյան, Մրգաշատ, Զարթոնք և այլ համայնքներ կատարված այցից հետո նախարար Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այս տարվա եղանակային պայմանները` ջրօգտագործող ընկերություններին հանձնարարվել էր ժամանակից շուտ սկսել ոռոգման հետ կապված խնդիրների լուծումը:

«Պոմպակայանների և խորքային հորերի վերանորոգման աշխատանքներն այս տարի կավարտվեն ոչ թե ապրիլին, այլ մարտին: Օրեր անց ոռոգման համակարգը պատրաստ կլինի շահագործման: Որոշ տեղեր կան, որ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, մայր ջրանցքներն ու առուները` մաքրված, իսկ միջհամայնքնային որոշ հատվածներում դեռևս կան անավարտ աշխատանքներ: Այսօր ահնձնարարեցի, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ աշխատանքներն ավարտվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նախարարը: Նրա խոսքով` Արարատի մարզի որոշ համայնքներում արդեն իսկ ոռոգում է կատարվում, քանի որ այնտեղ բույսերի վեգետացիան ավելի վաղ է սկսվում:

«Մերձափնյա» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ծրագրով` մարտի 15-ին արդեն բոլոր պոմպակայններն ու ջրանցքները պատրաստ կլինեն: «Մեր ենթակայության ներքո գտնվող 16 համայնքներից 10-ում արդեն իսկ լուծվել է ջրամատակարարման հարցը, իսկ 6-ում դեռ կան տեխնիկական հարցեր: «Մերձափնյա» ջրօգտագործողների ընկերությունը շահագործում է 54 խորքային հորեր և 3 պոմպակայան, որոնք ևս պատրաստ կլինեն աշխատանքի մարտի 15-ից»,- հավաստեց նա: ՋՕ-ի ղեկավարը նաև պատմեց, որ նախրոդ տարվա ավարտին մարզում կատարվել են լայնամասշտաբ գողություններ: «30  խորքային հորերից տարել են տրանսֆորմատորային ենթակայանները, որոնցից մեկն էլ պատկանում էր մեր ընկերությանը: Սակայն գողություն իրականացրած խումբն անդեն գտնվել է, և այժմ գործը քննության մեջ է»,- հավելեց նա:

Այցելության ժամանակ պարզվեց, որ խնդիրենր կան Տանձուտ համայնքի միջհամայնքային ցանցի հետ կապված: Համայնքի բնակիչները Սերգո Կարապետյանին տեղեկացրին, որ արդեն 15 տարի ջրանցքի գլխամասը չի մաքրվել, ինչը դժվարացնում է  ջրամատակարարումը: Գյուղատնտեսության նախարարը հանձնարարեց ցանցի մաքրման աշխատանքների ժամանակ բացել նաև այդ ջրանցքը և ապահովել համայնքի ոռոգումը:

Եղեգնուտ համայնքում էլ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ գոհ են այս տարվա աշխատանքներից և հույս ունեն, որ կկարողանան ճիշտ ժամանակին գյուղացիներին ապահովել ջրով: «Արդեն տնտեսություններն սկսել են կարտոֆիլի և լոբազգիների տնկման աշխատանքները: Ջրամբարներն էլ գրեթե ամբողջությամբ պատրաստ են շահագործման: կարծում եմ` այս տարի չեն կրկնվի նախորդ տարվա խնդիրները»,- ասաց նա:

2014 թվականը Արարատյան դաշտում ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծեց: Գյուղատնտեական տարվա թեժ ամիսներին շատ համայքներ չէին կարողանում ոռոգում իրականացնել սակավաջրության հետևանքով: Կա վտանգ, որ այս տարի էլ կարող է կրկնվել այս սցենարը, ինչի համար ջրամատակարարման նախապատրաստանական աշխատանքները մեկնարկեցին ավելի վաղ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am