Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԵՄ-ն մտադիր Է հարաբերությունները զարգացնել նաեւ «իր հարեւանների հարեւանների հետ». Մոգերինի

ԵՄ-ն մտադիր Է հարաբերությունները զարգացնել նաեւ «իր հարեւանների հարեւանների հետ». Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հարեւանության քաղաքականությունն ուղղված չԷ Ռուսաստանի շահերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին Բրյուսելում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ հաշվետվություն ներկայացնելով հարեւանության եվրոպական քաղաքականության զարգացման վերաբերյալ:

«Հարեւանության մեր քաղաքականություն որեւԷ մեկի հետ առճակատում չի ենթադրում, այն խարսխված Է համագործակցության վրա,-ասել Է նա:-ԵՄ-ի քաղաքականությունն ուղղված չԷ Ռուսաստանի շահերի դեմ: ԵՄ-ի հետ համագործակցության դուռը միշտ Էլ բաց Է մեր հարեւաննների, այդ թվում եւ Ռուսաստանի համար»:

Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ Է վերսկսել գործընկերությունը Ռուսաստանի հետ, պայմանով, որ նրա կողմից կատարվեն միջազգային պարտավորությունները, ներառյալ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները:

Ընդսմին նա նշել Է, որ Եվրամիությունը Ռուսաստանին համարում Է «իր հարեւանների հարեւանը»: Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Մոգերինին հայտարարել Է, որ ԵՄ-ն մտադիր Է հարաբերությունները զարգացնել նաեւ «իր հարեւանների հարեւանների հետ», եւ որ հարեւանության եվրոպական քաղաքականությունը «ուղղված չԷ նրանց շահերի դեմ»: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, Մոգերինին հայտնել Է, որ ԵՄ-ն ուսումնասիրում Է ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ուժեղացման հարցը՝ Մինսկի համաձայնությունների կատարմանն աջակցելու համար:

Հարեւանության եվրոպական քաղաքականությունը սահմանում Է Եվրամիության հարաբերությունները 16 երկրի՝ Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մարոկոյի, Պաղեստինի, Սիրիայի, Թունիսի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: Ընդսմին այս ցուցակում Պաղեստինի գտնվելը չի նշանակում ԵՄ-ի կողմից պաղեստինյան պետության ճանաչում:

Եվրակոմիսար Յոհաննես Հանը հայտարարել Է, որ ԵՄ-ի հարեւանության նոր քաղաքականությունը պետք Է նվազ մեծամիտ լինի: «Դա պետք Է լինի հավասարների գործընկերություն, մեր քաղաքականությունը չպետք Է խրատական լինի,-ասել Է նա:- Եվրահանձնաժողովը պետք Է հաշվի առնի մեր հարեւան երկրների միջեւ առկա տարբերությունները»:

Հանի կարծիքով՝ ԵՄ-ն պետք Է ուսումնասիրի հարեւան երկրների հետ փոխգործակցության զանազան ձեւեր՝ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրերից մինչեւ գործընկերության ընդլայնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am