Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է կենտրոնական հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ

ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է կենտրոնական հոսպիտալում բուժվող 
զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին այցելել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում համապատասխան գրառում է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին:

Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետևելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաև համապատասխան հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am