Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

armeniangenocide100.org կայքի արգելափակումը Թուրքիայում կատարվել է պետության դրդմամբ. Շենսևեր

armeniangenocide100.org կայքի արգելափակումը Թուրքիայում կատարվել է 
պետության դրդմամբ. Շենսևեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված www.armeniangenocide100.org կայքի հասանելիությունն անօրինական կերպով Թուրքիայի տարածքում գործող համացանցային մի շարք պրովայդերների կողմից արգելափակված է: Մասնավորապես, թուրքական TTnet համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունը, առանց որևէ իրավական նախազգուշացման և դատարանի կողմից ընդունված որոշման, իր օգտատերերի համար անհասանելի է դարձրել Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ բացված կայքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է թուրքական «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» («ԴուրԴե») կազմակերպության խոսնակ Լևենթ Շենսևերը:

«TTnet-ը, հավանական է, որ Ցեղասպանությունը ժխտելու պետական քաղաքականության դրդմամբ է գրաքննություն կիրառում: Այս արգելափակումը, անկասկած, խոսքի և տեղեկատվության հասանելիության ազատությունը խախտող, անօրինական գործողություն է: Որպես «ԴուրԴե» հարթակ, որը մշտապես դեմ է եղել թուրքական պետության կողմից Ցեղասպանության ժխտմանն ուղղված քաղաքականություններին, մենք դեմ ենք նաև նմանօրինակ գրաքննական ձեռնարկումներին և տեղեկատվության հասանելիության իրավունքի խախտմանը: Ինչպես թելադրում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` պահանջում ենք, որ նմանօրինակ գրաքննական ձեռնարկումներին անմիջապես վերջ տրվի»,- ասել է Շենսևերը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս, ով ներկայում Ստամբուլում է, ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Թուրքիայում ArmenianGenocide100.org-ն արգելափակված է. «Երկու տարբեր պրովայդերով չբացեց։ VPN-ով նորմալ բացում է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am