Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ հանդիպել են ԿԽՄԿ 
ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխացնմամբ` այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուի (Ֆրանսիա)` փետրվարի 16-19-ը  տարածաշրջան այցի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում: Նրանց ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:

Այցի հիմնական նպատակն է հորդորել կողմերին հունվարին լարվածության վտանգավոր սրացումից հետո խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Վերահաստատելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հանձնառությունը` երկրների նախագահները նաև համաձայնել են դիտարկել և հաշվի առնել հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված համանախագահների առաջարկները: Նախագահների և արտգործնախարարների հետ քննարկվել են հակամատության կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաˋ այս տարիˋ ավելի ուշ նախագահների հանդիպման նախապատրաստությունները:

Տարածաշրջան այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետˋ քննարկելու ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորած մարդկանց վերաբերող խնդիրները: Նրանք նշել են 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունըˋ ԿԽՄԿ  հովանու ներքո անհայտ կորած մարդկանց մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am