Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱԺ փոխնախագահն առաջարկել է կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը քննարկելու համար աշխատանքային խումբ ձևավորել

ԱԺ փոխնախագահն առաջարկել է կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը 
քննարկելու համար աշխատանքային խումբ ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես, կին պատգամավորների ուշադրության կենտրոնում եւ բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն են հայտնել:

Ճյուղային արհմիության գործկոմի անդամները կարեւորել են կոլեկտիվ պայմանագրի ստեղծումը, որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաեւ՝ լրացուցիչ արտոնություններ բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am