Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի «Մզզե 86» բնակելի թաղամասում և Զահրաուի հիվանդանոցի մերձակայքում հունվարի 23-ին ռումբեր են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 6-ը` վիրավորվել: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել տներ, մեքենաներ:

Կասաա թաղամասի Զահրաուի հիվանդանոցի մոտ հրասանդ ընկնելու հետևանքով մարդկային վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել:

Նախօրեին հրասանդներ էին ընկել Դամասկոսի Ռաբուա և Մզզե շրջանների վրա՝ պատճառելով նյութական վնասներ:

Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասիմ ալ Ֆարիջն հարավային շրջաններում այցելել է ռազմակետեր, ստորաբաժանումներ: Նա զինվորականներին է փոխացնել Նախագահ Բաշար ալ Ասադի ողջյունները: Նախարարը նշել է, որ բանակը լիովին պատրաստ և վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարին`  մինչև նրանց ոչնչացումը:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am