Հայոց ցեղասպանություն

Սիրիայի գլխավոր մուֆթին և Կրոնի նախարարը դատապարտել են Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ թուրքերին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի գլխավոր մուֆթին և Կրոնի նախարարը դատապարտել են Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ թուրքերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ադդին Հասսունը և Սիրիայի Կրոնի նախարար Մուհամմադ Աբդ ալ Սաթթար ալ Սայիդը իսլամ կրոնավորներին և ուսուցիչների պատվիրակությամբ այցելել են Դամասկոսի Հայոց առաջնորդարան:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Պատվավոր հյուրերին ընդունել են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, Դամասկոսի ազգային իշխանության անդամները:

Այցելությունը կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում, որի մեկնարկը հայտարարվել է հունվարի 6-ին Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում:

Սիրիայի մուֆթին և Կրոնի նախարարն այցելության ժամանակ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդի Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առթիվ՝ դատապարտելով ոճրագործ թուրքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում