Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Գյումրիի դեպքը

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Գյումրիի դեպքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որի արդյունքում 6 մարդ է սպանվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայկական կողմի հետ միասին մենք ցնցված ենք Գյումրիում խաղաղ բնակիչների դեմ իրականացված ահավոր հանցագործությամբ: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին: Ծանր վիրավոր երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Ռուսաստանի Դաշնության պատասխանատու մարմինները Հայաստանի իշխանություններին բոլոր հնարավոր եղանակներով աջակցում են ողբերգության բոլոր մեղավորներին հայտնաբերելու և ամենախիստ պատասխանատվության ենթարկելու գործում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am