Դոլարը թանկացել է 2.28 դրամով. միջին փոխարժեքը 461.58 դրամ է
16:56, 26 Դեկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` դեկտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.28 դրամով և կազմել 461.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 562.85 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով 8.78 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 3.91 դրամով և կազմել 718.03 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 26-ին կազմել է 17 հազար 448.29 դրամ, արծաթի գինը՝ 234.03 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 555.89 դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում