Դոլարը թանկացել է 2.28 դրամով. միջին փոխարժեքը 461.58 դրամ է

Armenpress 16:56, 26 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ  Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` դեկտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.28 դրամով  և կազմել 461.58  դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 562.85 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով  8.78  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 3.91 դրամով և կազմել 718.03  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 26-ին կազմել է 17 հազար 448.29 դրամ, արծաթի գինը՝ 234.03  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 555.89 դրամ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am