Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՏՄՊՊՀ նախագահի նոր տեղեկանքի համաձայն` որոշ ապրանքներ թանկացել են, որոշների գները կարգավորվել են

ՏՄՊՊՀ նախագահի նոր տեղեկանքի համաձայն` որոշ ապրանքներ թանկացել են, 
որոշների գները կարգավորվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի ու ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Ըստ տեղեկանքի` 1 կգ շաքարավազի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 395 դրամ, 17-ին` 482 դրամ, 18-ին` 401 դրամ, իսկ դեկտեմբերի 25-ին` 369 դրամ: 18 տոկոս յուղայնության 180գ թթվասերի գինն այդ օրերին չի փոփոխվել` կազմելով 250-260 դրամ: Մեկ կիլոգրամ 82 տոկոս յուղայնության կարագի գինն այդ օրերին կազմել է, համապատասխանաբար, 2490-3340 դրամ, 3520-3990 դրամ, 2930-3300 դրամ, իսկ դեկտեմբերի 25-ին` 2600-3060 դրամ: Մեկ կիլոգրամ 40-45 տոկոս յուղայնության պանրի գինը դեկտեմբերի 16-25-ը չի փոփոխվել և կազմել է 2450-2590 դրամ: 450 գ տարայով, 3,2 տոկոս յուղայնությամբ մածունի գինը նույնպես անփոփոխ է մնացել` 260-300 դրամ:

Եթե 200 գ քաշով, 9 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռի գինը դեկտեմբերի 16-ին 410-460 դրամ էր, ապա 17-25-ը` 410-450 դրամ: Հավի «01» կարգի, 30 հատանոց տուփով ձվի 1 հատը դեկտեմբերի 17-ին արժեցել է 68-74 դրամ, դեկտեմբերի 25-ին` 68-77 դրամ: Զգալի է եղել արևածաղկի 1լ ձեթի գնի տատանումը. այն դեկտեմբերի 16-ին կազմել է 830-835 դրամ, իսկ 25-ին կազմել է 770-780 դրամ: Մեծածախ առևտրի խանութներում 1 կգ ալյուրի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 313 դրամ, իսկ դեկտեմբերի 25-ին` 269-274 դրամ: 

Ինչ վերաբերում է Երևանում ավտովառելիքի գներին, ապա «ռեգուլյար» բենզինի 1 լիտրի գինը դեկտեմբերի 16-ին կազմել է 460 դրամ, իսկ դեկտեմբերի 25-ին` 470 դրամ, իսկ ավտոլիցքավորման բնական սեղմված գազի 1խմ գինը դեկտեմբերի 16-ին և 17-ին եղել է 230 դրամ, իսկ 24-25-ին` 200 դրամ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am