Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԿԺԴՀ-ն կսահմանափակվի «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայի բանավոր դատապարտմամբ

ԿԺԴՀ-ն կսահմանափակվի «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայի բանավոր դատապարտմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն կսահմանափակվի «Հարցազրույց» ֆիլմի՝ ԱՄՆ-ի կինոթատրոնների Էկրաններ բարձրանալու բանավոր դատապարտմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում հյուսիսկորեացի դիվանագետ Կիմ Յոն Սոնը:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին գեղարվեստական կինոժապավենի պրեմիերային «ֆիզիկական պատասխան» չի հետեւի: Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, Կիմ Յոն Սոնը ֆիլմը համարել Է «աններելի ծաղրանք» երկրի ինքնիշխանության եւ նրա գերագույն առաջնորդի նկատմամբ:  

Դեկտեմբերի 25-ին «Հարցազրույցը» դուրս կգա սահմանափակ վարձույթ. այն կցուցադրեն ԱՄՆ-ի շուրջ 300 կինոթատրոններ: Բացի դրանից, արդեն այժմ այն կարելի Է դիտել մի շարք ինտերնետ-ծառայությունների, այդ թվում՝ YouTube Movies-ի, Microsoft's Xbox Video-ի եւ Google Play-ի միջոցով: ԱՄՆ-ում ֆիլմի առցանց դիտման արժեքը  կազմում Է շուրջ 6 դոլար:   

Կինոժապավենի սյուժեի համաձայն՝ երկու ամերիկացի լրագրողներ, որոնց դերերը կատարում են հայտնի դերասաններ Ջեյմս Ֆրանկոն եւ Սեթ Ռոգենը, ուղեւորվում են ԿԺԴՀ, որպեսզի հարցազրույց վերցնեն Կիմ Չեն Ընից: Սակայն մեկնելուց առաջ հերոսներին հավաքագրում Է Կենտրոնական հետախուզական վարչությունը, որը նրանց հանգուցային դեր Է հատկացնում հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ պատրաստվող մահափորձի գործում:

ԱՄՆ-ի խոշորագույն կինոթատրոնների ցանցերը՝ Regal Cinemas-ը, Cinemark-ը, AMC-ը, Carmike Cinemas-ը եւ Cineplex-ը, հրաժարվել են սկանդալային ֆիլմը դնել ցուցադրացուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am