Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմասնակցի ՌԴ հարավային ռազմական շրջանում շտաբային բանակցություններին

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմասնակցի ՌԴ հարավային ռազմական շրջանում  
շտաբային բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 22-25-ը ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի մշակման և ճշտման հարցերով ՌԴ հարավային ռազմական շրջանում նախատեսված շտաբային բանակցություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am