Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժումը Ադրբեջանից պահանջում է ազատել իրավապաշտպաններին

Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժումը Ադրբեջանից 
պահանջում է ազատել իրավապաշտպաններին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժումը (World Movement for Democracy) պաշտոնական Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին եւ խոր անհանգստություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համար իրավիճակի շարունակվող վատթարացման պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը մարդասիրական նկատառումներով անհապաղ ազատ արձակել Լեյլա Յունուսին, Արիֆ Յունուսին եւ Ինթիգամ Ալիեւին: Կալանավայրում Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է, նրա կյանքը վտանգի տակ է: Վատացել է նաեւ նրա ամուսնու` Արիֆի եւ Ինթիգամ Ալիեւի վիճակը»: Փաստաթղթում հիշատակվում են նաեւ Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի, Իլգար Մամեդովի, Խադիջա Իսմայիլովայի եւ ուրիշների անունները:

«Հանուն ժողովրդավարութւյան համաշխարհային շարժումը բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի` դեպի ծայրահեղ ավտորիտարիզմ սողալու վրա: Մենք շարունակելու ենք դա անել նաեւ հետագայում` կապված մարդու իրավունքների եւ ժողովրդավար ակտիվիստների ընդլայնվող հետապնդումների հետ, եւ կոչ անել ադրբեջանական կառավարությանը հարգել ժողովրդավարության ոլորտում պարտավորությունները, որոնք նա ստանձնել է Եվրոպայի Խորհուրդ մտնելու ժամանակ», -ասվում է փաստաթղթում:

«Ղեկավար կոմիտեի անդամները Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում վերջ դնել քաղաքացիական հասարակության դաժան ճնշումներին: Ադրբեջանական կառավարության բռնաճնշումներն աննախադեպ են Եվրոպայի Խորհրդի համար: Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կան, իսկ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը գործնականում արգելափակված է: Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել`  Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ազատել բոլոր քաղբանտարկյալներին, եւ դիմելով Եվրոպայի Խորհրդին քննարկել մարդու իրավունքների համար պատասխանուտ անձանց նկատմամբ նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Սակայն այդ բանաձեւի ընդունումից մի քանի ամիս հետո Ադրբեջանում իրավիճակը զգալիորեն վատացել է: Արդյունքում քաղաքացիական համերաշխության պլատֆորմը, որն իր մեջ 25 եվրոպական եւ եվրասիական կազմակերպություններ ունի, կոչ է արել Ադրբեջանին վտարել Եվրոպայի Խորհրդից», -նշված է փաստաթղթում:

Չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին` Ադրբեջանի իշխանութունների կուրսի փոփոխություն տեղի չունեցավ: «Այդ պատճառով մենք Եվրոպայի Խորհրդին կոչ ենք անում դադարեցնել Ադրբեջանի անդամությունը` մինչեւ չհանվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրայից բոլոր մեղադրանքները եւ ազատ չարձակվեն նրանք ու նաեւ բոլոր իրավաբանները, լրագրողները եւ քաղաքական ակտվիստները, ովքեր այժմ գտնվում են ճաղերի հետեւում իրենց մասնագիտական գործունեության համար», -ասվում է փաստաթղթում:

Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժումը ներառում է տասնյակ հասարակական կազմակերպություններ տարբեր երկրներից, իսկ նրա Ղեկավար կոմիտեն բաղկացած է պետական նախկին գործիչներից եւ հայտնի միջազգային ոչ կառավարական կառույցների 24 առաջնորդից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am