Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին

Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տսրածած հաղորդագրությունից, հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը՝ դեսպան Սոբհանին նշել է, որ Կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների, ուստի կարևոր է այդ ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը:

Դեսպան Սոբհանին  և  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am