Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռոնալդուն ներկա է եղել սեփական արձանի բացմանը

Ռոնալդուն ներկա է եղել սեփական արձանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի արձանը տեղադրվել է ֆուտբոլիստի հայրենի Ֆունշալ քաղաքում:

Հանդիսավոր արարողության ժամանակ Ռոնալդուին է հանձնվել մեդալ` երկրամասին մատուցած ծառայությունների համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մեդալին: Այն ինձ կմղի նորանոր բարձունքներ նվաճելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռոնալդուի խոսքը մեջ է բերում ՏԱՍՍ գործակալությունը:

Օրեր առաջ Ռոնալդուն «Ռեալ»-ի կազմում դարձավ նաև աշխարհի ակումբային առաջնություն չեմպիոն: Պորտուգալացին «Ոսկե գնդակ»-ի կրկնակի դափնեկիր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am