Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Որ երկրներն ավելի շատ կտուժեն նավթի ցածր գնից

Որ երկրներն ավելի շատ կտուժեն նավթի ցածր գնից

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թե որ երկիրն առաջինն իր վրա կզգա նավթի նվազող գնի ծանրությունը, որոշել Է պարզել Էներգետիկային վերաբերող նորությունների կայքը՝ oilprice.com-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճգնաժամն ամենից թեթեւ Է տանում Է Սաուդյան Արաբիան, կարծում Է հրատարակությունը: Հենց այս երկրում են արդյունահանման ամենացածր ծախսերը: Դեռ ավելին, Սաուդյան Արաբիան ծաղկման շրջանի տարիների ընթացքում օտարերկրյա արժույթի զգալի պաշարներ Է կուտակել նույնիսկ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: 

«Դա, թեկուզ եւ մասնակիորեն, բացատրում Է, թե ինչու Է Սաուդյան Արաբիան շահագրգռված, որ շուկան աշխատի առանց կողմնակի միջամտությունների»,-գրում Է հրատարակությունը:   

Կանադայի նավթային ավազներն ամենաթանկարժեքներից մեկն են հանքավայրերի շահագործման առումով: Այստեղի նավթը շահույթ Է բերում միայն բարելի դիմաց 100 դոլարից բարձր գնի դեպքում, ուստի նույնիսկ լավ ժամանակներում այդ նավթն ստիպված Էին լինում վաճառել զեղչով: Ճիշտ Է, ներդրումներն այս հատվածում իրոք երկարաժամկետ են, ուստի դրանք շելֆային նավթից ավելի քիչ են ենթակա տատանումների: 

Նավթի գնի անկման երկրորդ ակնհայտ զոհը կդառնա ԱՄՆ-ի շելֆային նավթը: Ընկերությունների ծախսերի բազմաթիվ տարբերակներ կան տարբեր նահանգներում, սակայն շատերի համար 80 դոլարից ցածր գինն արդեն կրիտիկական Է դառնում, եւ այդ ընկերություններն ստիպված կլինեն հեռանալ շուկայից: Մի քանիսը կկարողանան ծախսերը ծածկել նույնիսկ բարելի դիմաց 50 դոլար գնի դեպքում, բայց օրեցօր ավելի ու ավելի շատ խաղորդներ կհայտնվեն սպառնալիքի տակ, գրում Է պորտալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am