Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում լույսերն Է վառել Սուրբծննդյան եղեւնին

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում լույսերն Է վառել Սուրբծննդյան 
եղեւնին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի գլխավոր կաթոլիկական տաճարի առջեւ կանգնեցված Սուրբծննդյան եղեւնին դեկտեմբերի 19-ի երեկոյան իր լույսերն է վառել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի 25,5 մետր բարձրությամբ ծառը Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվեր է մատուցվել Իտալիայի Կալաբրիա հարավային մարզից: Անտառային գեղեցկուհու ճյուղերի բացվածքը հասնում Է տասը մետրի, բնի տրամագիծը՝ 55 սանտիմետրի: Ըստ ավանդույթի՝ այն կանգնեցրել են այն կոթողի կողքին, որը Եգիպտոսից Հռոմ Է բերել տակավին Կալիգուլա կայսրը, եւ զարդարել են Վատիկան քաղաք-պետության դեղին-սպիտակ գույներով:  

Եղեւնու տակ, ըստ կաթոլիկական ավանդույթի, դրել են այսպես կոչված presepe-ն՝ Սուրբծննդյան մսուրը կամ վերտեպը, որը պատկերում Է Հիսուս  Քրիստոսի ծննդյան տեսարանը:

Վատիկանում Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությունն ավարտվել Է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի եւ ճակատի լուսավորման նոր համակարգի միացմամբ, որը գործում Է Էներգախնայողական տեխնոլոգիայի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am