Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ռուսաստանցիների գրեթե 80 տոկոսն ապրում Է խնայողության ռեժիմով

Ռուսաստանցիների գրեթե 80 տոկոսն ապրում Է խնայողության ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների շուրջ երեք քառորդն (77 տոկոս) այսօր ասում Է, որ ապրում Է խնայողության ռեժիմով. 56 տոկոսը մշտապես կրճատում Է  ծախսերը, իսկ 21 տոկոսն սկսել Է դա անել միայն երկու ամիս առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

Սոցիոլոգների տվյալներով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում սույն ցուցանիշը կազմել Է 73 տոկոս, երրորդում՝ 76 տոկոս:

Մշտապես խնայելով են ծախսում, հիմնականում, քիչ կրթված հարցվածները (77 տոկոս), կենսաթոշակային տարիքի մարդիկ (73 տոկոս), ցույց Է տվել դեկտեմբերի 6 – 7-ը ՌԴ-ի 46 սուբյեկների 132 բնակավայրերում 1600 մարդու շրջանում կատարված հարցումը:

Երբեք հարկ չի զգացել տնտեսելու հարցման մասնակիցների 16 տոկոսը (այս ցուցանիշն անփոփոխ Է մեկ տարի), իսկ հարցվածների 5 տոկոսը հայտնել Է, թե ավելի վաղ սահմանափակել Է իր ծախսերն, իսկ այժմ դա չի անում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am