Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պոլիտեխնիկի Մեքենաշինական ֆակուլտետը նշում է 70-ամյա հոբելյանը

Պոլիտեխնիկի Մեքենաշինական ֆակուլտետը նշում է 70-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինական ֆակուլտետի համար 2014 թվականը հոբելյանական է, այն նշում է 70-րդ տարեդարձը:

Ներկայում ճարտարագիտական համալսարանը Հայաստանի բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Դրանում  իր մեծ կշիռն ունի նաև Մեքենաշինական ֆակուլտետը: Այն իրավահաջորդն է Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի, որն ստեղծվել է 1944 թվականին: Ստեղծման առաջին օրերից ֆակուլտետը մեծ ներդրում է ունեցել հանրապետության արդյունաբերության զարգացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՊՃՀ-ից, դեկտեմբերի 17-ին համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է ֆակուլտետի ձեռքբերումների և առաջընթացի ողջ պատմությունը, որը կերտել են այդ ֆակուլտետի բազում շրջանավարտներ։ Լուսանկարներով ներկայացվել են պատվավոր պրոֆեսորներ Մարտին Կասյանի, Ռաֆայել Սաղաթելյանի, Կառլեն Սարգսյանի, ակադեմիկոս Յուրի Սարգսյանի, ինչպես նաև ֆակուլտետի այն շրջանավարտների կյանքն ու  գործունեությունը, ովքեր անջնջելի հետք են թողել մեքենաշինության  զարգացման գործում` մարդիկ, ովքեր օժտված են բացառիկ մարդկային ու մասնագիտական հատկանիշներով: Ընտրյալների շարքում էին նաև ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսներ Ռոբերտ Ամիրյանը, Մարտին Հարությունյանը, Սովետական Միության հերոս Սուրեն Սարգսյանը և Արցախյան ազատամարտի հերոս Վահագն Վարդևանյանը: 

Դահլիճում ներկա էին ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանը, Ռաֆայել Սաղաթելյանը, Կառլեն Սարգսյանը և շրջանավարտների հարազատները։  Նրանք իրենց երախտագիտությունն են արտահայտել հիշատակված անվանի մարդկանց և հերոսներին՝ մաղթելով հարազատ Պոլիտեխնիկին հետագա առաջընթաց:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am