Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Աբու Դաբիում ՀՀ դեսպանատուն

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Աբու Դաբիում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Աբու Դաբիում Հայաստանի դեսպանատուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Դեսպանատան մուտքի մոտ նրան դիմավորել է դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և դեսպանատան անձնակազմը: Ավանդական աղ ու հացի օրհնությունից հետո Վեհափառ Հայրապետի այցելության առիթով դեսպանատան այգում տեղի է ունեցել ծառատունկ: Դեսպան Ղարիբջանյանն անդրադարձել է Արամ Ա. Վեհափառի ցուցաբերած զորակցությանը Հայաստանի հզորացմանը ձգտող աշխատանքներում: Վեհափառը ուրախությամբ նշել է, որ դեսպանատունը հայկական հող է Հայաստանից դուրս: Նա դեսպանին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ողջույնները:

Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի թեմի ազգային իշխանության և մեր ժողովրդի զավակներին` դեսպանատանն աջակցելու ու օգտակար լինելու համար:

Հովվապետական այցելության շրջանակներում Վեհափառ Հայրապետը հանդիպել է Աբու Դաբիի ազգային վարչության հետ, ապա ներկա է գտնվել վարչության կողմից կազմակերպված ճաշկերույթին:

Ավելի վաղ Կաթողիկոսն այցելել էր Աբու Դաբիում Լիբանանի դեսպանատուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am