Կրակել են ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի տան վրա
17:49, 11 Դեկտեմբեր 2014
ԳՅՈՒՄՐԻ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում դեկտեմբերի 11-ին առավոտյան 8:40-ի սահամններում կրակել են փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի տան վրա: Վնասվել է պատուհանի ապակին: Որոշ տեղեկությունների համաձայն, տանից հայտնաբերվել է փամփուշտ: Տունը գտնվում է Գյումրու քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, լրատվամիջոցներից տեղեկանելով դեպքի մասին՝ հրապարակումն ուղղարկել են Շիրակի մարզի քննչական վարչություն՝ հանձնարարելով նյութեր նախապատրաստել: Այս պահին Թամարա Յայլոյանը ոստիկանությունում հաղորդում է տալիս:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում