Կրակել են ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի տան վրա

17:49, 11 Դեկտեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  դեկտեմբերի 11-ին առավոտյան 8:40-ի սահամններում կրակել են փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի տան վրա: Վնասվել է պատուհանի ապակին:  Որոշ տեղեկությունների համաձայն, տանից հայտնաբերվել է փամփուշտ:  Տունը գտնվում  է Գյումրու քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի  Ասլանյանը, լրատվամիջոցներից տեղեկանելով դեպքի մասին՝ հրապարակումն ուղղարկել  են Շիրակի մարզի քննչական վարչություն՝ հանձնարարելով նյութեր նախապատրաստել:  Այս պահին Թամարա Յայլոյանը ոստիկանությունում հաղորդում է տալիս:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am