Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ուրուգվայի փոխնախագահը խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորության մասին

Ուրուգվայի փոխնախագահը խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման 
հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայն աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին՝ պատասխանելով հարցին` հնարավոր է՞, որ Ուրուգվայը դառնա ԼՂՀ անկախությունը ճանաչած առաջին պետությունը:

«Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն, ցանկանում եմ նշել, որ մեր երկրի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերությունները բոլոր, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված երկրների հետ»,- ընդգծեց Աստորին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով` Ուրուգվայի գործող փոխնախագահ, օրենսդիր մարմնի` Ընդհանուր ժողովի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am