Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանային գոտում դեկտեմբերի 3-ին վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Կարեն Անանյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ այս պահին չի կարող տրամադրել այլ մանրամասներ դեպքի առնչությամբ:
Անանյանը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: