Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Գլենդելում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կկառուցվի

Գլենդելում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի առաջարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով elvaq.com-ը, այն կկառուցվի ի նշան հարգանքի Գլենդելում բնակվող ամերիկահայերի:

Հարցի քննարկմանը ներկա են եղել հայկական եկեղեցիների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց ֆիզիկական և նյութական աջակցությունն են խոստացել նախագծին: Կառուցվելիք թանգարանում կներկայացվի հայկական պատմությունը` ներառյալ նաև Հայոց ցեղասպանության ժամանակահատվածը: Հայոց ցեղասպանության տարելիցի կոմիտեի հանձակատար Բերժ Կարապետյանը նշել է, որ նախագծի նպատակն է թանգարանը ձոնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թանգարանն իր տեսակով լինելու է առաջինը ԱՄՆ արևմտյան շրջաններում:

Հանձնաժողովի համանախագահ Թալին Յաքուբյանը նշել է, որ թանգարանը կարևոր է ոչ միայն Գլենդելի հայ բնակչության, այլև ցանկացած մարդու համար, ով բնակվում է քաղաքում կամ դրա շրջակայքում: «Մենք պարտավոր ենք տեղեկացնել մեր հարևաններին, թե ովքեր ենք մենք և որտեղից ենք գալիս»,- նշել է Յաքուբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am