Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ուորլիքը ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին

Ուորլիքը ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ջեյմս Ուորլիքը կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում բոլոր կողմերի հետ տարվող բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել է Վաշինգտնում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր ունեցած հանդիպման մասին APA գործակալության հարցին տված պատասխանում:

«Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված լարվածությունը նվազեցնելու կարեւորությունը եւ հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», -ասել է Ուորլիքը:

Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում հանդիպել էր ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am