Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում գրել է Հայկական Հոլոքոստի մասին

Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում գրել է Հայկական Հոլոքոստի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուք գիտե՞ք, թե որն է տարբերությունը «Հոլոքոստի» և«հոլոքոստի» միջև: Հայերը գիտեն: Ու չնայած որոշ ենթախմբագրերի կարծիքների, 1915 թվականին 1,5 միլիոն հայ քրիստոնյաների ցեղասպանությունը փոքրատառով «հոլոքոստ» չէր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական The Independent պարբերականում այսպես է սկսել իր հոդվածը լրագրող Ռոբերտ Ֆիսկը: Նա պատմել է, թե ինչպես տարիներ առաջ The Independent-ում հրապարակեց մի հոդված, որտեղ օգտագործել էր «Հայկական Հոլոքոստ» արտահայտությունը, սակայն խմբագիրը մեծատառը դարձրել էր փոքրատառ` «հոլոքոստ»: «Իմ հեռախոսը չէր դադարում զանգահարել: Հայերը վրդովված էին: Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչո՞ւ արժանի չեն մեծատառ «հ»-ի: Թուրքերը բավարար քանակությամբ հայերի չէի՞ն սպանել, որպեսզի նրանք արժանանային մեծատառ «Հ»-ի: Ես երկար մեմորանդում գրեցի այն ժամանակվա իմ խմբագրին` Դիմոն Քելներին, բացատրելով, որ ռասիստական մոտեցում է խտրականություն դնելը երկու ցեղասպանությունների միջև. մենք չէինք կարող մեր տարանջատումը հիմնավորել թվային տարբերությամբ 1.5 միլիոնի և 6 միլիոնի միջև: Բացի այդ, իսրայելցիները (ի տարբերություն Իսրայել պետության, որը հայոց ողբերգությունն անգամ որպես ցեղասպանություն չի ընդունում) հայերի կոտորածներն անվանում են Հայկական Շոա` կիրառելով Հոլոքոստի եբրայերեն տարբերակը»,-գրում է լրագրողը: Այդուհանդերձ նա նշում է, որ թույլ ինստիտուցիոնալ հիշողության պատճառով նույն պատմությունը Հայկական Հոլոքոստի վերաբերյալ կրկնվեց նաև այս ամիս իր հեղինակած հոդվածում, որտեղ ևս խմբագիրը մեծատառը վերածել էր փոքրատառի: «Իմ հեռախոսը կրկին սկսեց հնչել: Ու կրկին նույն փաստարկները, որոնց անհնար է պատասխանել: Եվ իհարկե մենք կրկին թարմացրեցինք կայքում իմ հոդվածը և վերադարձրինք մեծատառ «Հ»-ն»»- գրել է Ռոբերտ Ֆիսկը:

Քսաներերոդ դարի առաջին` հայերի Ցեղասպանությանը հաջորդեց հրեական Հոլոքոստը, որոնք երկուսն էլ ունեին հստակ պատմական կապեր: «Թուրքերը հազարավոր հայերի խեղդամահ արեցին քարանձավներում` խարույկների ծուխն ուղղելով Սիրիական անապատի խոռոչներ, որտեղ նրանց բանտարկել էին, և այդպիսով ստեղծեցին առաջին պարզունակ գազային խցերը»,- գրում է Ֆիսկը: Նա նկարագրում է, թե ինչպես էին հայ տղամարդկանց աքսորում ապրանքային վագոնների մեջ, ինչի ականատեսն էին լինում գերմանական կայզերական բանակի երիտասարդ անդամները, որոնք մարզում էին թուրքական բանակը: Այս ամենում առավել կարևորն այն է, որ այս գերմանացիներից շատերն ավելի քիչ, քան քառորդ դար հետո դարձան Հիտլերի Վերմախտի (խմբ.-նացիստական Գերմանիայի զինված ուժեր) անդամ և օգնեցին կազմակերպել հրեաների զանգվածային կոտորածները: «Որևէ կասկած չկա, թե որտեղից են նրանք սովորել դա անել»,- գրում է Ֆիսկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am