Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նավթի համաշխարհային գները ՕՊԷՔ-ի որոշումից հետո շարունակում են անկումը

Նավթի համաշխարհային գները ՕՊԷՔ-ի որոշումից հետո շարունակում են անկումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գները, արդյունահանման բաժնաչափերը պահպանելու ՕՊԷՔ-ի որոշումից հետո, շարունակում են անկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների արդյունքները:

Երեւանի ժամանակով ժամը 9:11-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսամերիկյան նավթախառնուրդի ապառնագրերի արժեքն ընկել Է 7,21 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 72,52 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի հունվարյան ապառնագրերի արժեքը նվազել Է 6,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 68,94 դոլար:

ՕՊԷՔ-ը նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած նստաշրջանում որոշում Է ընդունել նավթի արդյունահանման ներկայիս բաժնաչափը՝ օրական 30 մլն բարել, պահպանել մինչեւ 2015 թվականի հունիս: Շուկաներն այդ որոշմանն արձագանքել են նավթի գների անկմամբ:

«Արդյունահանման մակարդակը պահանելու ՕՊԷՔ-ի որոշումը նավթի գների բավական արագ անկման գլխավոր պատճառն Է: Հավանաբար, գների նվազումը կշարունակվի մինչեւ տարվա վերջը»,- ասել Է Phillip Futures-ի վերլուծաբան Դենիել Անգը, որի խոսքը մեջբերել Է AFP-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am