Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի ութ համայնքներում նախապատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

Գեղարքունիքի մարզի ութ համայնքներում նախապատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի ութ համայնքներում դեկտեմբերի 14-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը, համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Նորաբակ եւ Գետիկ, ավագանու ընտրություններ՝ Ներքին Շորժա, Այգուտ, Կախակն, Փամբակ, Գեղամասար, Շատջրեք համայնքներում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում արդեն ավարտվել են թեկնածուների գրանցումները: Նորաբակում համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը, իսկ առաջադրված մյուս թեկնածուն՝ Հրաչյա Մնացականյանը, ինքնաբացարկ է հայտնել: Գետիկում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել գործող գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Աշոտ Դալլաքյանը: Վերոնշյալ բոլոր համայնքներում ավագանու համար պայքարում ոչ միայն  բավարար թեկնածուներ են գրանցվել, այլ նաեւ ծավալվել է մրցակցություն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am