Տնտեսություն

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 4 մլն 150 հազար դոլարի առքուվաճառք

2 րոպեի ընթերցում

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 4  մլն 150 հազար դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 27-ին կատարվել է 4 մլն 150 հազար դոլարի առքուվաճառք։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 433.00 դրամ, իսկ առաջարկը` 434.00 դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 28,4 մլրդ դրամի գործարք: Բացման տոկոսադրույքը կազմել է 10.25, փակմանը` 10.50, իսկ միջին տոկոսադրույքը կազմել է 10.3000:

Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.95, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել, 27-ին միջին փոխարժեքը կազմել է 410.42, 28-ին` 411.64, 29-ին` 412.50, 30-ին` 411.50 դրամ: Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին գործարք չի կատարվել: Նոյեմբերի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.08, 4-ին` 413.75, 5-ին` 414.85, 6-ին` 414.50, 7-ին` 414.70 դրամ: Նոյեմբերի 8-ին և 9-ին գործարք չի կատարվել: Նոյեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.75, 11-ին` 415.00, 12-ին` 415.10, 13-ին` 415.29 դրամ: Նոյեմբերի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին գործարք չի կատարվել: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.80 դրամ, նոյեմբերի 19-ին առքուվաճառք չի կատարվել, 20-ին միջին փոխարժեքը կազմել է 418.00 դրամ, նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին առքուվաճառք չի կատարվել: Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00 դրամ, 25-ին` 435.09 դրամ, 26-ին` 434.00 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում