Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանը բանակցում է ԱՀԿ-ի հետ համապատասխան սակագնային պարտավորությունների փոփոխման վերաբերյալ

Հայաստանը բանակցում է ԱՀԿ-ի հետ համապատասխան սակագնային 
պարտավորությունների փոփոխման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու առնչությամբ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ բանակցություններ են անցկացվում ՀՀ-ի համապատասխան սակագնային պարտավորությունների փոփոխման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրասիական տնեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրում:

Նշված բանակցություններն անցկացվում են դրա համար լիազորված պատվիրակության հրահանգների հիման վրա: Պատվիրակության կազմը եւ հրահանգները հաստատվում եւ, անհրաժեշտության դեպքում, ճշգրտվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մինչեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում դրանց վերջնական ընդունումը, հավանություն են ստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Նշված պայմանավորվածություններին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության Աշխատանքային խմբի զեկույցում ընդգրկված ՀՀ պարտավորությունները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am